Հայաստանի ամերիկյան համալսարանը,
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը «Դաշինք (Կոալիցիա) Միջազգային քրեական դատարանի համար» կազմակերպության և Կարմիր խաչի միջազգային հանձնաժողովի աջակցությամբ կազմակերպում են Համաժողով նվիրված ՀՀ-ի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրության հնարավոր վավերացման խնդիրներին և հեռանկարներին: Համաժողովին որպես բանախոսներ մասնակցելու են հանրահայտ միջազգայնագետ իրավաբաններ, Միջազգային քրեական դատարանի դատավոր և նույն դատարանի գլխավոր քարտուղարը, ինչպես նաև թեմայի վերաբերյալ հետազոտություն կատարած և դրան առնչված հայ և միջազգային իրավաբաններ:
Համաժողովի ընթացքում փորձ է արվելու համադրել թեմայի վերաբերյալ միջազգային և ազգային փորձագետների վերլուծությունները: Համաժողովի ընթացքում կքննարկվեն ՄՔԴ իրավազորությունը, ՄՔԴ կանոնադրության և Մասնակից պետությունների իրավունքների հարաբերակցությանն առնչվող հիմնախնդիրները: Սույն թեմաները կհետաքրքրեն թե՛ ոլորտի մասնագետներին, պետական ծառայողներին, իրավաբան/միջազգայնագետ ուսանողներին, հետազոտողներին և թե՛ հանրությանը:
The American University of Armenia is organizing an international conference on the problems and prospects of ratifying the International Criminal Court (ICC) Statute by the Republic of Armenia. The conference is being organized with the support of the Coalition for the International Criminal Court, the International Committee of the Red Cross, and the Armenian Center for International and Comparative Law.
The event will feature prominent speakers and specialists of international law, including the ICC Judge and Registrar, as well as researchers and lawyers. The research presented will cover current topics related to ICC jurisdiction, as well as the interrelations between the ICC Statute and Armenia’s domestic law.
The conference aims to foster dialogue on the issue by bringing together public officials, legal professionals, law students, as well as journalists and other members of the public interested in the ICC Statute.